ՀԱՊԿ-ում քննարկվելու է Սիրիա կոնտիգենտ ուղարկելու հարցը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում։ Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ»-ը»։
Բանակցությունների առանցքում կլինեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ահաբեկչական սպառնալիքներին հակազդելուն վերաբերող հարցեր։
Բանակցություններն ընթանալու են ԱՊՀ երկրներից Սիրիա զորք ուղարկելու հավանականությունը քննարկելու ֆոնին, որի նպատակը պետք է լինի անվտանգության գոտիներում մոնիթորինգի անցկացումը։