32896 դիտում
22:12 17-07-2017
Երևան-Սևան ճանապարհին 32-ամյա վարորդը 07-ով բախվել է բետոնե սյանը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Գեղարքունիքի մաիզի Լճաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Ղազարյանն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 909217GZ Transit համարանիշի ավտոմեքենայով Երևան- Սևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կանաչապատ բաժանարար գոտու բետոնե հատվածին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով վարորդ Ա. Ղազարյանը և նրա ուղևորը մարնմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Արթուր Ջանիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+