5458 դիտում
10:10 18-07-2017
Հոգեբուժարանների միացման արդյունքում Գագիկ Միրիջանյանը կդառնա «սուպերտնօրեն». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երևանի երեք` «Ավան», «Նորք» և «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Այս քայլին ԱՆ-ն գնում է գումարներ խնայելու նպատակով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն դրամ:
Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ միացման արդյունքում կբարելավի հոգեբուժական ծառայությունը, կտնտեսվեն ֆինանսական միջոցները, «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը հակառակն է պնդում:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում, բնականաբար, առաջին տուժողը հիվանդն է լինելու: Թեև, նրա համոզմամբ, կրճատումներն անխուսափելի կլինեն: Ի դեպ, հոգեբուժարանների միացման արդյունքում հավանաբար ֆինանսական մուտքերն ու ելքերը կտնօրինվեն «Նուբարաշենի» հոգեբուժարանի ղեկավարության կողմից:
Այսինքն՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը՝ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, կդառնա «սուպերտնօրեն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5146 դիտում
09:57 11-02-2015
Առողջապահության փոխնախարար է նշանակվելու Գագիկ Միրիջանյանը. ՉԻ
2421 դիտում
18:29 11-10-2016
Վարչապետի որոշմամբ Գագիկ Միրիջանյանը ազատվել է ՀՀ Առողջապահության փոխնախարարի պաշտոնից
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»