211652_close_icon
views-count6521 դիտում article-date 13:24 18-07-2017

Լիոնի նորընտիր քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը 1990-ականներին այցելել է Արցախ և իր կատարած վիրահատություններով կյանքեր փրկել

Լիոնի նոր քաղաքապետ ընտրված բժիշկ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ական թվականներին, ամենաշանր տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ Արցախ եւ դժվարին վիրահատություններով կյանքեր է փրկել: Այս մասին ԱՄՆ-ում լույս տեսնող [url=http://asbarez.com/arm/289102/]«Ասպարեզ»[/url] թերթում գրել է թերթի խմբագիր Աբո Պողիկյանը: «Հպարտության զգացումով լսեցի Գեորգին՝ կես միլիոնից ավելի բնակիչ ունեցող Լիոնի Գործադիր իշխանության ղեկավար ընտրվելուն մասին: Իր հետ ծանոթացել եմ Դաշնակցության շարքերում, եւ իր հայրենասիրությունը ներշնչման աղբյուր կարող է լինել շատերի համար: Թէեւ որեւէ քաղաքի պետ չի ընտրվել, բայց այս առթիվ ուզում եմ հպարտանալ նաեւ դաշնակցական մեկ այլ ընկերոջ՝ բժիշկ Կարո Դերձակյանի՝ Հայաստանում իրագործած աշխատանքներով: Նա էլ նույն մասնագիտությունն ունի եւ անկախության առաջին տարիներից ի վեր մինչեւ այսօր, հետեւողականորեն շարունակում է իր ծառայությունը՝ հայրենիքում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ: Ինչպե՞ս չհպարտանամ իմ դաշնակցական մէկ այլ բժիշկ ընկերոջով՝ դոկտոր Հրայր Հովակիմյանով, որ Հայաստանում երեխաների սրտի արատը բուժող վիրահատություններ է անում, միաժամանակ մարզելով երիտասարդ բժիշկների ամբողջ մի սերունդ՝ այդ եւ ընդհանրապես սրտի վիրահատության ոլորտը հասցնելով միջազգային ակնառու մակարդակի»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր