211652_close_icon
views-count7099 դիտում article-date 23:30 18-07-2017

Դոնբասի ղեկավարը պսեվդոպետություն է հռչակել՝ Մալոռուսիա

Արևելյան Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքում այսպես կոչված՝ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարարել Ուկրաինայի գոյության դադարեցման և նրա տեղում նոր պսեվդոպետության՝ Մալոռուսիայի ստեղծման մասին: Այս մասին գրում է [url=http://www.bbc.com/russian/news-40641179]BBC[/url]-ին: «Մենք կարծում ենք, որ Ուկրաինա պետությունը, ինչպիսին նա կար, վերականգնման ենթակա չէ»,- հայտարարել է Զախարչենկոն այսօր առավոտյան: Նա առաջարկում է նոր պետության մայրաքաղաք հռչակել Դոնեցկը՝ Կիևին տալով «պատմա-մշակութային քաղաքի» կարգավիճակ: Ռուսաստանի կողմից վերահսկվող այսպես կոչված «Լուգանսկի ժողովրդկան հանրապետության» ղեկավարները Զախարչենկոյի այս նախաձեռնությունը որակել են ժամանակավրեպ և կասկածելի: Ուկրաինայի նախագահը խստորեն քննադատել է պսեվդոպետության մասին հայտարարությունը՝ պնդելով, որ սա Ուկրաինան մասնատելու Ռուսաստանի հերթական ծրագիրն է, որն իրականություն չի դառնա: «Զախարչենկոն քաղաքական գործիչ չի, նա ռուսական դրածո է»,- ասել է Պորոշենկոն: Մոսկվան ևս չի պաշտպանել Զախարչենկոյին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զախարչենկոյի նախաձեռնությունը և հայատարարել, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Մինսկի համաձայնագրերին: Զախարչենկոյի հայտարարությունը դատապարտել է Գերմանիայի կառավարությունը: «Այդ քայլը ամբողջովին անընդունելի է: Զախարչենկոն Ուկրաինայի անունից հանդես գալու լիազորություն չունի»,- [url=http://www.dw.com/ru/%D0%B1%D0%B5%D1%80%D0%BB%D0%B8%D0%BD-%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%B8%D0%BB-%D0%B7%D0%B0%D1%8F%D0%B2%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%B7%D0%B0%D1%85%D0%B0%D1%80%D1%87%D0%B5%D0%BD%D0%BA%D0%BE-%D0%BE-%D1%81%D0%BE%D0%B7%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B8-%D0%BC%D0%B0%D0%BB%D0%BE%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B8/a-39733320]DW[/url]-ի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր