12100 դիտում
22:26 19-07-2017
2017-ի առաջին 6 ամիսներին Հայաստան է այցելել 1.350.791 զբոսաշրջիկ. Զարմինե Զեյթունցյան
Համաձայն սահմանային անցակետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017- ի առաջին 6 ամիսներին եղել է 1 մլն 350 հազար 791. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Ըստ նրա՝ 2017թ. առաջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունները Հայաստանում 18.2 տոկոսով աճ են գրանցել:
Նրա խոսքով՝ այս տարվա հունիսի տվյալները ևս 27,7 տոկոս աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Անցած հոկտեմբերին նշագծվել էին այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ աշխատում ենք՝ ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ, Գերմանիան, Արաբական ծոցի երկրները»,-ասաց Զեյթունցյանն ու հավելեց, որ այս տարի ուսումնասիրում են նաև այլ շուկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արա Խզմալյանը, և նպատակն է համատեղ ավելի ճկուն և արդյունավետ իրականացնել ոլորտի մշակված ծրագրերը:
Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ տեղեկատվական լուրջ գործունեություն են իրականցնում՝ թվային տիրույթում, համացանցում, ընդգրկելով փորձառու մասնագետների: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են նաև օդանավակայանում տեղեկատվական կենտրոն բացել:
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
20:13 08-05-2022
2022թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել մոտ 250,8 հազ. զբոսաշրջիկ
1249 դիտում
23:01 07-04-2023
2023-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել մոտ 450 հազար զբոսաշրջիկ
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը