Ռաքքայի հետգրավման ժամանակ վերադարձվել է վերահսկողությունը 40 նավթաաշտարակների նկատմամբ
Սիրիային հաջողվել է հուլիս ամսին Ռաքքա քաղաքի ազատագրման օպերացիայի ժամանակ վերադարձնել ավելի քան 40 նավթային աշտարակները, որոնք գտնվում էին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո, հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով փորձագետ Ալի Իբրահիմին։
Վերջինս նշված տարածքում նավթաարդյունահանման վերականգնման պատասխանատուն է։
«Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք բաղկացած են քրդերից ու արաբներից, գրեթե հետ են գրավել գլխավոր կետը՝ Ռաքա քաղաքը»,-ասել է Իբրահիմը։
Մասնավորապես, վերադարձվել են Դաբսան, Դայլաա, ալ-Ռամիլան, Թբիսան, Աս-Սաուրա և Վահաբ նավթային շրջանները, սակայն ահաբեկիչները նահանջի ժամանակ պայթեցրել են աշտարակների մեծ մասը։