211652_close_icon
views-count13726 դիտում article-date 16:44 21-07-2017

«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ ճանաչվել է «Արցախէներգո» -ի սեփականատեր

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը: Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» և «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից: Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը և նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն: Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել նրանց՝ հանրապետության համար ռազմավարական նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր