17614 դիտում
08:23 22-07-2017
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանաբնակ հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում:
Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաների առօրյային ծանոթանալու և ճամբարականներին գեղեցիկ անակնկալ մատուցելու նպատակով հուլիսի 21-ին ճամբարում կազմակերպված միջոցառմանն ու ավանդական խարույկահանդեսին մասնակցել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին:
Երեխաներն իրենց տպավորություններով են կիսվել, ինչպես նաև գոհունակություն հայտնել վարչական շրջանի ղեկավարին՝ նշելով, որ ճամբարային այս օրերն իրենց մանկության գեղեցիկ ու անմոռաց էջերից են:
Ա.Ուլիխանյանը նաև նվերներ է հանձնել ճամբարի տնօրինությանը և երեխաներին` ճամբարականների հետ միասին մասնակցելով խարույկահանդեսի ուշագրավ տոնակատարությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
12:53 27-07-2016
Ավանցի 30 երեխաներ շուրջ 20 օր կհանգստանան Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում