33024 դիտում
11:02 22-07-2017
Երևանում բախվել են Mercedes-ն ու «07»-ը, «07»-ն էլ բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai մակնիշի ավտոմեքենաների վաճառքի և տեխսպասարկման դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 34 TQ 061 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 CՏ 098 համարանիշի ավտոմեքե
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «07»-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով էլ էլեկտրասյան լամպերը կոտրվել են։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարկան ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայսկան գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արմեն Ալեքսանյանն ու Արման Սահակյանը։
Օպերատիվորեն ժամանել են «Ինգո Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+