Ամերիկյան օդուժի սխալ թիրախավորման հետևանքով Աֆղանստանում 12 ոստիկան է զոհվել
Աֆղանստանում ամերիկյան ռազմաօդային ուժերը սխալ թիրախավորում են արել և հարվածն ուղղվել է ոչ թե «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններին, այլ Աֆղանստանի ոստիկանության ախատակիցներին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Գիլմենդի նահանգապետին։
Հարվածի հետևանքով աֆղանցի 12 ոստիկաններ են զոհվել։
Պենտագոնն արդեն հաստատել է տեղեկությունը, իսկ աֆղանական ոստիկանությունում հայտնել են, որ զոհված ոստիկանները զինվորականների հետ համատեղ օպերացիա էին իրականացնում ահաբեկիչների դեմ։