Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է երկրի հետախուզական ծառայություններից լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվության արտահոսքի առնչությամբ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահի զայրույթն է հարուցել Washington Post թերթում հայտնված այն հոդվածը, որ հետախուզությունից անանուն աղբյուրը թերթին հայտնել է, թե ԱՄՆ ներկայիս գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ընտրարշավին առնչվող հարցեր:
«Հետախուզական տվյալների նոր արտահոսք է տեղի ունեցել Amazon-ից դեպի Washington Post՝ այս անգամ Ջեֆ Սեշընսի առնչությամբ: Այս անօրինակ արտահոսքերը պետք է դադարեն»,- Թվիթերում գրել է Թրամփը: