211652_close_icon
views-count4968 դիտում article-date 11:28 23-07-2017

Ֆրանսիայում Մակրոնի հանդեպ համակրանքը մեկ ամսում 10 տոկոսով նվազել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում 10 տոկոսով նվազել է՝ հասնելով 54 տոկոսի: Այս մասին պարզ է դարձել Ifop հետազոտական ընկերության կազմակերպման հարցման արդյունքում, որի տվյալները հրապարակվել են ֆրանսիական մամուլում: Մակրոնն իր այս ցուցանիշով զիջում է միայն նախկին նախագահներից Ժակ Շիրակին, ով կառավարման առաջին երեք ամսում կորցրել էր իր վստահության վարկանիշի 15 տոկոսը: Ենթադրվում է, որ անկումը կապված է վերջերս անվտանգության ոլորտում պետական բյուջեից ծախսված մեծ գումարների շուրջ ծագած սկանդալը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի ԶՈւ-ի ԳՇ պետը դիմեց հրաժարականի՝ նախագահի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների պատճառով:

Նմանատիպ նյութեր