Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հոսպիտալացվել է
Շաբաթ օրը Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հոսպիտալացվել է: Վալենսան Հիվանդանոցի մահճակալին բուժանձնակազմով շրջապատված լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Վալենսայի որդին՝ Յարոսլավ Վալենսան, լրագրողներին հայտնել է, որ իր հայրը, «ցավոք, իրեն վատ է զգում»: Առայժմ հայտնի չէ՝ նրան երբ դուրս կգրեն հիվանդանոցից:
Վալենսան բուժվում է Գդանսկի համալսարանական հիվանդանոցի սրտանոթային հիվանդությունների բաժանմունքում:
Լեհաստանի նախկին նախագահը 73 տարեկան է: