Վախճանվել է սովետական առաջին լեգալ միլիոնատեր Արտյոմ Տարասովը
Վախճանվել է ԽՍՀՄ-ի առաջին լեգալ միլիոնատեր Արտյոմ Տարասովը: Այս մասին երեկ ուշ երեկոյան Դաշնային հետաքննության գործակալությանը հայտնել է նրա կինը՝ Ելենա Դմիտրուկը: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28633189.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
Տարասովը ծնվել է 1950թ Մոսկվայում և ճանաչում ձեռք բերել ԽՍՀՄ-ում որպես 1-ին լեգալ սովետական միլոնատեր, որը որպես «Տեխնիկ» կոոպերատիվի տնօրեն, այդ կոոպերատիվի շահույթից 1989թ հունվարին ստացել է 3 միլիոն ռուբլի աշխատավարձ: Տարասովն այդ աշխատավարձից վճարել է բոլոր հարկերը, այդ թվում անզավակության հարկը՝ 180.000 ռուբլի:
«Տեխնիկ» կոոպերատիվի տնօերն Տարասովի տեղակալը, որը ԽՄԿԿ անդամ էր, նույնպես ստացել էր 3 միլիոն ռուբլի աշխատավարձ, և նույնպես վճարել բոլոր հարկերը, այդ թվում կուսակցական անդամավճարը՝ 90.000 ռուբլի:
Այս իրադարձությունն այդ ժամանակ շոկ է առաջացրել խորհրդային հասարակության շրջանում և լայն քննարկումների առիթ դարձել:
Տարասովն այնուհետև ընտրվել է Ռուսաստանի դաշնության Պետդումայի պատգամավոր: Իսկ 1996-ին առաջադրվել է ՌԴ նախագահի թեկնածու, սակայն ԿԸՀ-ն չի գրանցել նրա թեկնածությունը:
Մինչև վերջերես նա աշխատում էր որպես իր կողմից հիմնված «Նորարարության ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2016-ից «Յաբլոկո» կուսակցության անդամ էր: