Sputnik գործակալության լրագրողը Մոսուլում հայտնվել է կրակոցների տակ
Արաբական Sputnik գործակալության լրագրող Սառա Նուրրեդին իրաքյան Մոսուլի արևմուտքում հայտնվել է կրակոցների տակ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նա չի վիրավորվել: Մարմնական վնասվածքներ են ստացել նրան ուղեկցող զինվորականները:
Ամենայն հավանականությամբ կրակողը դիպուկահար է եղել: Նա շարունակել է կրակել նույնիսկ այն ժամանակ, երբ լրագրողն ու նրան ուղեկցող զինվորականները թաքնվել են մեքենայի մեջ: