Հեղափոխության օրվա առթիվ Եգիպտոսում շուրջ 600 մարդհամաներում է ստացել
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը հայտնել է, որ երկրի բանտերում գտնվող շուրջ 600 կալանավոր նախագահի համաներմամբ ազատություն է ստացել: Այդ մասին գրում է TACC-ը:
Ինչպես նշում է աղբյուրը` համաներում է հայտարարվել 1952-ի Հեղափոխության օրվա առթիվ:
Եգիպտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով` ընդհանուր առմամբ համաներման հրամանով 596 մարդ է ազատ արձակվել: Հատուկ հանձնաժողովներն ուսումնասիրել են նախագահի հրամանագրով անցնող բոլոր կալանավորների գործերը: