Իսրայելի իշխանությունները կհեռացնեն Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները
Իսրայելական ոստիկանության և անվտանգությամբ զբաղվող ընկերությունների միջև ինտենսիվ բանակցությունների արդյունքում Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել հեռացնել Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները: Այդ մասին գրում է TACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դրանք կփոխարինվեն տեսախցիկներով:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի:, ինչից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել: