Իսրայելի իշխանությունները հեռացրել են Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները
Իսրայելի իշխանություններն ապամոնտաժել են Տաճարի լեռան գլխավոր մուտքի մոտ տեղադրված վերջին սարքավորումները, որոնք նախատեսվում էր օգտագործել այցելուներին ստուգելու համար:
Ինչպես հայտնում է աղբյուրը` մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները հավաքվել են անցած գիշեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական ոստիկանությունը հայտարարել է Երուսաղեմի Տաճարի լեռան շրջանում անվտանգության միջոցների չեղարկման մասին, որոնց դեմ գրեթե երկու շաբաթ բողոքում էր արաբա-մահմեդական համայնքը: