211652_close_icon
views-count3457 դիտում article-date 11:39 26-07-2017

ԱԻՆ 123 հակակարկտային կայանքներից հանրապետության 4 մարզերում կատարվել է 21156 կրակոց

Ընդամենը թվով 123 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 9 ամպ, կատարվել է 21156 կրակոց: Դիտարկվող տարածքներում Շիրակի մարզի՝ Շիրակավան և Բայանդուր համայնքներում տեղացել է կարկուտ: Նշված մարզի տվյալ համայնքները պաշտպանվում են հիդրոմետ ծառայության կողմից: *** Հուլիսի 26-ին, ժամը 00:39-ից մինչև հուլիսի 26-ը, ժամը 00:56-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 135 կրակոց: *** Հուլիսի 25-ին, ժամը 23:02-ից մինչև 00:09-ն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 56 կայանքներից Արմավիրի մարզի Ջանֆիդա, Նալբանդյան, Արգավանդ, Տանձուտ, Այգեշատ, Արազափ, Արևիկ, Մրգաշատ, Ալաշկերտ, Ակնալիճ, Մայիսյան, Նոր Արտագերս, Արմավիր և Փշատավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 7398 կրակոց: *** Հուլիսի 25-ին, ժամը 21:19-ից մինչև 21:35-ն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 11 կայանքներից Արմավիրի մարզի Մայիսյան, Լուկաշին, Նորավան և Ակնալիճ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 662 կրակոց: *** Հուլիսի 24-ին, ժամը 21:20-ից մինչև 21:34-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 211 կրակոց: *** Հուլիսի 25-ին, ժամը 17:10-ից մինչև 18:55-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 53 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ, Վահրամաբերդ, Բյուրակն, Կապս, Քեթի, Մայիսյան, Ախուրիկ, Երազգավորսկ, Բասեն, Բայանդուր, Ղարիբջանյան, Գետք, Արևիկ, Ազատան, Շիրակավան, Լուսակերտ և Մեղրաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 3 կարկտավտանգավոր ամպ, կատարվել է 12750 կրակոց:

Նմանատիպ նյութեր