2651 դիտում
19:09 10-07-2020
Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ
Չինաստանը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների և հաստատությունների դեմ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց տեղական Կոմունիստական կուսակցության երեք պաշտոնյայի նկատմամբ Սինցզյանի հյուսիսարևմտյան շրջանում մարդու իրավունքների խախտումների համար, հայտնում է AP-ն:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը լրագրողներին հայտարարել է, որ Չինաստանը «միանշանակ դիմադրելու է» այն գործողություններին, որոնք միջամտություն է համարում իր ներքին գործերին և որոնք սպառնում են երկրի ինքնիշխանությանը, անվտանգության շահերին և զարգացմանը:
Ըստ նրա՝ Չինաստանը «խստորեն դեմ է և դատապարտում» է Թրամփի վարչակազմի որոշումը՝ արգելել այդ երեք պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ: «Ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործելակերպի՝ Չինաստանը որոշել է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի համապատասխան հաստատությունների և անհատների դեմ, ովքեր վատ են վարվել Սինցզյանի հետ կապված խնդիրների հետ»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
3972 դիտում
12:31 26-07-2017
Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Թրամփը ստորագրի պատժամիջոցների մասին օրենքը
Այս բաժնից
952 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
604 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
637 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին