Սաակաշվիլին կարող է Լիտվայի քաղաքացիություն ստանալ. ԶԼՄ-ներ
ԼԻտվայի իշխանությունները քաղաքացիություն են առաջարկել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այդ մասին հայտնում են լիտվական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդարանի անդամ Պյատրաս Աուշտրյավիչյուսին։
«Լիտվայի քաաղքացիություն տրամադրելւ համալիր գործողություն է, այս հարցի իրավական կարգավորումը լուրջ բան է, սակայն ես չեմ բացառում այն»,-մեջբերում է ԶԼՄ-ների ցմեկը Աուշտրյավիչյուսի խոսքը։
Վերջինս առաջարկել է կեցության թույլտվություն տալ Սաակաշվիլիին, որպեսզի նա կարողանա քաղաքական վերլուծության ինչ-որ կազմակերպություն ստեղծել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից։ Սաակաշվիլին էլ հայտարարել է, որ ամեն գնով վերականգնելու է իր քաղաքացիությունը։