211652_close_icon
views-count13270 դիտում article-date 16:21 04-08-2017

Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանում է. ԶԼՄ-ներ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ում զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, այցելել է Լեհաստան։ Այդ մասին հայտնել է Telewizja Republika-ն։ Վերջինս ելույթով հանդես է եկել մի միջոցառմանը, որը նվիրված էր Վարշավայի ապստամբությանը։ Սաակաշվիլին խոսել է Լեհաստանի հետ Վրաստանի համագործակցության, ինչպես նաև Ուկրաինայի մասին։ «Украинская правда» թերթն էլ գրում է, որ Վրաստանի նախկին նախագահի մամուլի ծառայությունից խոստացել են հայտնել, թե ինչպես է Սաակաշվիլին կարողացել առանց փաստաթղթերի Լեհաստան ժամանել։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել 2015 թվականի մայիսի 30-ին և նույն օրն էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով նշանակվել Օդեսայի նահանգապետ։ Սակայն 2016 թվականի նոյեմբերի 7-ին նա հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ պատճառաբանելով, որ հոգնել է մշտական խաբեությունից ու կոռուպցիայից։ Իսկ այս տարվա հուլիսի 26-ին նրան զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից։

Նմանատիպ նյութեր