211652_close_icon
views-count5232 դիտում article-date 22:29 29-07-2017

Եգիպտոսի քրեական դատարանը մահապատիժ է սահմանել 8 դատապարտյալի նկատմամբ

Եգիպտոսի քրեական դատարանը նախնական մահապտիժ է սահմանել 8 դատապարտյալի նկատմամբ, որոնք մեղադրվում են 2013 թվականին Կահիրեում բախումների ժամանակ ոստիկանների սպանության մեջ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` վերջնական դատավճիռը կսահմանվի հոկտեմբերի 10-ին։ Հիշեցնենք, որ 2013 թվականին Կահիրեում նախկին նախագահ Մոհամադ Մուրսիի կողմնակիցների հանրահավաքը ցրելուց հետո ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում էր տեղի ունեցել: Սպանվել էր 6 ոստիկան։

Նմանատիպ նյութեր