211652_close_icon
views-count4328 դիտում article-date 12:55 30-07-2017

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Էստոնիա, վաղը՝ կժամանի Վրաստան

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այսօր կայցելի Էստոնիա։ Վաղը Փենսը կժամանի Վրաստան, այնուհետև ՝ Սևլեռ (Մոնտենեգրո): Հաղորդում է [url=https://www.rferl.org/a/us-vice-president-pence-estonia-georgia-montenegro/28647361.html]«Ազատությունը»[/url] ԱՄՆ փոխնախագահն այցելում է այն երեք երկրներ, որոնք մտահոգություն են հայտնել իրենց նկատմամբ Ռուսաստանի ոչ բարեկամական մտադրությունների վերաբերյալ: Սպիտակ տունը նշում է, որ Փենսի այցը դիտարկվում է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպա կատարած այցի շարունակություն։ Թալինում ԱՄՆ-ի փոխնախագահը կհանդիպի երեք Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահներին: Թբիլիսիում վաղը Մայք Փենսը Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի և վարչապետ Քվիրիկաշվիլիի հետ նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ներկա գտնվել «Noble Partner-2017» զորավարժություններին: «ԱՄՆ փոխնախագահի ներկայությունը վկայում է, որ մեզ միավորում են ընդհանուր արժեքները, արտաքին քաղաքական նպատակները և հստակ ուղերձ է այն մասին, որ մենք միասին են»,- ասել է Մարգվելաշվիլին: Հաջորդ կանգառում Փենսը ողջունելու է ՆԱՏՕ-ի նոր անդամի՝ Սևլեռին (Մոնտենեգրո), որն անդամագրվել է Հյուսիսատլանտյան դաշինքին հունիսին: Օգոստոսի 2-ին Փենսը Պոդգորիցայում մասնակցելու է Ադրիատիկ խարտիայի գագաթնաժողովին, որին մասնակցելու են Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Կոսովոյի,Մակեդոնիայի, Սերբիայի, Սլովենիայի ղեկավարները:

Նմանատիպ նյութեր