5886 դիտում
23:16 26-07-2017
Բալթիկ երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ
Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Տեղեկացնում է Լատվիայի նախագահի մամուլի [url=http://www.president.lv/pk/content/?cat_id=605&art_id=25099]ծառայությունը[/url]:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության բնագավառի իրադրությունը, ռազմավարական համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ սպառնալիքները կիբեռտարածությունում եւ տեղեկատվական տարածությունում»,- նշված է Լատվիայի նախագահի պաշտոնական կայքում:
«Այս տարի իրականացվել է ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված պատմական որոշումը՝ Բալթիկ երկրներում և Լեհաստանում տեղկայվել են ՆԱՏՕ-ի ուժերի բազմազգ գումարտակը: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ին և բոլոր դաշնակիցներին համերաշխության և միասնականության համար այս հարցում: Լատվիան լուրջ է վերաբերվում ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած իր պարտավորություններին և իր անվտանգությանը, և շարունակում է միջոցներ ներդնել ազգային պաշտպանության մեջ: Դա հիմնարար նշանակություն ունի մեր դաշնակիցների, այդ թվում ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի հետ գործակցության հետագա խորացման համար»,; ընդգծել է Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը:
Նմանատիպ նյութեր
12255 դիտում
20:42 27-07-2017
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հուլիսի 31-ին այցելում է Վրաստան
3555 դիտում
10:03 29-06-2018
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում․ «Ամերիկայի ձայն»
4338 դիտում
19:05 25-10-2017
Հոկտեմբերի 25-ից 27-ը Տալինում գումարվելու է ԱԼԳ երկրների Քաղաքացիական հասարակության համաժողովը
Այս բաժնից
493 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
526 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1132 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN