211652_close_icon
views-count6534 դիտում article-date 23:40 30-07-2017

Վենեսուելայի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով ոստիկաններ են տուժել

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյունի հետևանքով մի քանի ոստիկան է վիրավորվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը տեղի է ունեցել ընդդիմության ցույցերի ժամանակ: Այլ մանրամասներ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այսօր Վենեսուելայում անցկացվում են սահմանադիր ժողովի ընտրություններ: Ամբողջ երկրում բացվել են 13,9 հազար ընտրատեղամասեր: Ընտրողները պետք է ընտրեն Սահմանադիր ժողովի 545 անդամների, որոնք պետք է մշակեն սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Նմանատիպ նյութեր