Վանում քրդերի կազմակերպած պայթյունի հետևանքով թուրք ոստիկաններ են սպանվել
Թուրքիայի արևելյան Վան նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով սպանվել է 2 և վիրավորվել 1 թուրք ոստիկան:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet թերթը, դեպքը տեղի է ունեցել ասօր առավոտյան:
Թերթի տվյալներով՝ պայթուսիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ մոտակայքով անցնում էր ոստիկանական մեքենան: Այն պայթեցվել է հեռակառավարման վահանակի միջոցով:
Թերթը նշում է, որ պայթյունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները: