211652_close_icon
views-count5031 դիտում article-date 21:25 31-07-2017

Ջոն Քելին ստանձնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար, գեներալ Ջոն Քելին պաշտոնապես ստանձնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և հանդիսավոր երդվել: Հաղորդում է [url=https://www.golos-ameriki.ru/a/cn-trump-kelly-white-house/3966076.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Նշանակման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Քելին «գերազանց աշխատանք է անելու»: Քելին այս պաշտոնում փոխարինելու է Ռայնս Պրիբուսին, ով պաշտոնը զբաղեցնում էր Թրամփի նախագահ դառնալուց ի վեր: Թրամփը նաև հույս է հայտնել, որ Քելին իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր