211652_close_icon
views-count1483 դիտում article-date 16:34 15-12-2018

Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի պաշտոնակատարին

Միք Մալվանեյը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին: Նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Մալվանեյը եղել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավարը: Մալվանեյը փոխարինելու է Ջոն Քելլիին, ով թողնելու է պաշտոնը տարվա վերջում: «Թվիթեր»-ում կատարած իր գրառմամբ Թրամփը Քելիին նկարագրել է որպես մեծ հայրենասեր է, նաև նշել է, որ Քելլին երկրին ծառայել է գերազանց: Այն մասին, որ Ջոն Քելլին տարեվերջին կհեռանա իր պաշտոնից, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր դեկտեմբերի 8-ին: Թրամփն ընդ որում ընդգծել էր, որ նոր նշանակումը կարող է լինել ժամանակավոր:

Նմանատիպ նյութեր