211652_close_icon
views-count2982 դիտում article-date 22:38 01-08-2017

Փրկարարները դուրս են բերել դաշտամիջյան ճահճուտում արգելափակված մեքենան

Օգոստոսի 1-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է դաշտամիջյան ճահճուտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող դաշտամիջյան հատվածից, արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Վ. Մ.) М439УУ123 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր