211652_close_icon
views-count8449 դիտում article-date 21:56 04-08-2017

Եվրոպայի 11 երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը

Եվրոպայի 11 երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, իսկ որոշ վայրերում այն հասել է 47-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: Ըստ մասնագետների՝ նման շոգ եղանակը պայմանավորված է Աֆրիկայից ներթափանցող տաք օդային հոսանքով: Այս ամառ չափազանց շոգ եղանակ է սպասվում Իտալիայում, Շվեյցարիայում, Վենգրիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Սերբիայում, հնարավոր է՝ Ֆրանսիայում և Իսպանիայում: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Իտալիայի 26 քաղաքներում սպասվում է օդի բարձր ջերմաստիճան, իսկ Հռոմում այն չի իջնի 40 աստիճանից: Վերջին անգամ Եվրոպայում ռեկորդային շոգ եղանակ է գրանցվել Աթենքում 1977թ.-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 48 աստիճանի:

Նմանատիպ նյութեր