Հյուսիսային Կորեան սպառնացել է, որ կհրթիռակոծի Գուամ կղզում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները
Կորեայի ազգային բանակը խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ B-52 ռմբակոծիչներին հրթիռային հարվածներ հասցնելու ծրագիր է մշակում։ Այդ մասին նշված է հայտարարության մեջ, որը տարածել է կորեացի բարձրաստիճան զինվորական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ հարվածները կհասցվեն «Խվասոն-12» միջին հեռահարության հրթիռներով, իսկ ծրագիրը կարճ ժամանակում ներկայացվելու է հրամանատարությանը և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանից հետո այն կիրագործվի։
Նշենք, որ իրավիճակը Կորեական թերակղզում մնում է բավականին լարված։ Հուլիսին Փհենյանը երկու անգամ բալիստիկ հրթիռ փորձարկեց, ինչը կրկին վրդովեցրեց Ճապոնիային, Հարավային Կորեային ո ԱՄՆ-ին։