211652_close_icon
views-count7053 դիտում article-date 13:56 16-08-2017

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Թուրքական իշխանությունները բողոքի նոտա են հղել Գերմանիային՝ կապված թուրք իմամ Ադիլ Օքսյուզի՝ Գերմանիա փախնելու հետ։ Անկարան պահանջել է Բեռլինից պարզել, թե արդյո՞ք իմամը գտնվում է Գերմանիայի տարածքում, եթե՝ այո, ապա թուրքական կողմն անհապաղ արտահանձնում է պահանջելու, հաղորդում է Haberturk-ը։ Իմամին մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը անդամակցելու, Թուրքիայում ապստամբների գործողությունները ղեկավարելու մեջ, մեղադրանքներից հետո հայտնի դարձավ, որ նա փախել է Գերմանիա։ Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ տեղեկություն չունի Օքսյուզի գտնվելու վայրի մասին, սակայն թուրքական իշխանություններին պատասխանը չէր բավարարել և նրանք նոտա են հղել։

Նմանատիպ նյութեր