Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Ինչպես հայտնում է sakhalin.info-ն, իրավապահները պարզել են, որ մահացածը հայ է։
Ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 37-ամյա ադրբեջանցու։
Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նա իր մի քանի ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել հային։ Ստացած վնասվածքից (սրտի հեմոտամպոնադա) վերջինը մահացել է։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվածը սիրային եռանկյունու զոհ է դարձել: