18527 դիտում
22:53 23-06-2018
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը Ռուսաստանին կոչ է անում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից, հայտնում է [url=https://www.rferl.org/a/un-resolution-urges-russian-withdrawal-from-transdniester/29314374.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
Չպարտավորեցնող բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել:
Հայաստանը 15 երկրներից մեկն է եղել, որ դեմ է քվեարկել Ռուսաստանին Մոլդովայի անջատողական շրջանից զորքերը «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանելու կոչ անող բանաձևին: Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:
Բանաձևը նաև առաջարկում է Գլխավոր ասամբլեային օրակարգ մտցնել Մոլդովայի տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամողջական դուրսբերման հարցը:
Բանաձևը նախաձեռնել է Մոլդովան՝ Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ:
Նմանատիպ նյութեր
4398 դիտում
16:19 28-04-2016
Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման բանաձևին
Այս բաժնից
547 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
499 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1654 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր