3155 դիտում
17:34 25-11-2015
Ռուսաստան աշխատանքի մեկնող մարդուն օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ
Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ Հայաստանից իր ելքն արգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացին դիմել է Օմբուդսմենին:
Օմբուդսմենի միջնորդությամբ և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով գործը հրատապ ուսումնասիրվել է վերադաս մարմինների կողմից, և քաղաքացու՝ երկրից ելքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է: Բացի այդ, դեպքի առթիվ կատարվել է ծառայողական քննություն և հիմնավորվել, որ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ կերպով է սահմանափակվել Վարդենիսի քննչական բաժնի պետի հանձնարարության հիման վրա:
Թույլ տրված խախտման համար Քննչական կոմիտեի աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի:
[b]Օմբուդսմենի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
09:31 06-07-2023
Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին օդանավակայանում չեն թողել դուրս գալ երկրից․ «Ժողովուրդ»
2892 դիտում
18:00 23-08-2017
Պետք է ոչ թե դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ մեր երկրից դուրս շպրտել ԵԱՏՄ-ին. Ազատ Արշակյան
1438 դիտում
11:00 25-07-2015
Հունաստանի բնակիչներին արգելվել է 2000 եվրոյից շատ գումար դուրս բերել երկրից
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»