211652_close_icon
views-count3754 դիտում article-date 21:59 23-08-2017

Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան հույս ունի խուսափել սիրիական բանակի հետ հակամարտությունից

Կոալիցիոն ուժերի հրամանատարի տեղակալ, բրիտանական գեներալ-մայոր Ռուպերտ Ջոնսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան հուսով է, որ կկարողանա խուսափել սիրիական կառավարության բանակի հետ բախումից` ընդհանուր թշնամու դեմ պայքարի ընթացքում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Հակամարտության կանխարգելման գոտիները (կոալիցիայի և սիրիական բանակի միջև) շատ լավ աշխատում են Տաբա քաղաքի հարավից, մենք հուսով ենք, որ այդպես կլինի նաև ապագայում», - ասել է Ջոնսը: Նա ավելացրել է, որ ևս մեկ նման գոտի գործում է Սիրիայի հյուսիսում գտնվող Մանիբի քաղաքի տարածքում:

Նմանատիպ նյութեր