211652_close_icon
views-count4480 դիտում article-date 22:45 30-08-2017

ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայում, որպեսզի կանխարգելի ԻՊ գրոհայինների մուտքը երկրի արևելք

Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը օդային հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում,որպեսզի կանխարգելեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մուտքը երկրի արևելք: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Խմբավորման մուտքը երկրի արևելք կանխելու համար մենք վնասեցինք ճանապարհը և ոչնչացրեցինք մի փոքրիկ կամուրջ», - ասել է կոալիցիայի գնդապետ Ռայան Դիլոնը: Նշենք, որ երկուշաբթի սկսել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դուրսբերման աշխատանքները Լիբանանի տարածքից:

Նմանատիպ նյութեր