Վրաստանի վարչապետը ողջունել է, սակայն մերժել անտառային հրդեհները մարելու Ռուսաստանի առաջարկը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Բորժոմիին հարակից անտառում բռնկված հրդեհները մարելու ռուսական իշխանությունների առաջարկը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել մարել հրդեհները, ինչը ողջունելի է այն դեպքում, երբ հարաբերությունները Ռուսաստանի հետ խզված են։
Այդուհանդերձ, Կվիրիկաշվիլին ասել է, որ ռուսական կողմի օգնության կարիքը դեռևս չկա։
Նշենք, որ Բորժոմիի անտառում այս պահին առկա է 3 օջախ։ Մարման աշխատանքներին ներգրավված են ոչ միայն վրացի հրշեջները, այլև Հայաստանից, Բելառուսից, Թուրքիայից ու Ադրբեջանից մեկնած մի քանի հարյուր հրշեջ-փրկարարները՝ մարտական հաշվարկներով։
Վրացական իշխանություններին օգնելու առաջարկ են արել նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ռումինիան, Հունաստանը։