6064 դիտում
11:21 27-12-2017
Սիրիայի ընդդիմադիր 40 խմբեր մերժել են Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունների առաջարկը
Սիրիական ընդդիմադիր և ապստամբ 40 խմբեր երեկ հայտարարել են, որ մերժում են Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունների առաջարկը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/оппозиция-отказалась-от-участия-в-конгрессе-по-сирии-в-сочи/a-41931536]Deutsche Welle[/url]-ն:
Սիրիական ընդդիմադիր ուժերը Մոսկվային անվանել են «ագրեսոր պետություն, որը պատերազմական հանցագործություններ է իրականացրել Սիրիայի ժողովրդի դեմ»: Նրանք Ռուսաստանին մեղադրել են Սիրիայի կառավարության վրա բավականաչափ ճնշում չգործադրելու մեջ՝ 6 տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտելու համար:
«Սիրիական ազգային երկխոսության կոնգրես» անվամբ բանակցությունները նախատեսված են Սոչիում, հունվարի 29-30-ը:
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ հաջորդ ամիս նախատեսված բանակցությունները փորձ են շրջանցելու ՄԱԿ-ի առաջնորդած խաղաղության բանակցությունները, որոնք, սակայն, առանձնակի առաջընթաց չեն գրանցել 2014-ին մեկնարկելուց ի վեր:
Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին նշել է, որ Սոչիի հանդիպումը կարող է հիմք հանդսանալ երկխոսություն սկսելու համար: Իսկ ընդդիմության ղեկավար Ահմեդ Թուման կասկած է հայտնել, նշելով, թե չենք կարող խոսել երկխոսության մասին, երբ Դամասկոսի կառավարությունը «սպանում է սեփական ժողովրդին»:
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
10:35 22-02-2014
«Մայդանը» մերժել է ընդդիմադիր ղեկավարների առաջարկը
1286 դիտում
14:37 01-07-2015
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում»-ը մերժել է Էրդողանի՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկը
2480 դիտում
10:53 23-02-2016
Սիրիայի ընդդիմությունը մերժել է ընտրություններ անցկացնելու մասին Ասադի առաջարկը
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը