211652_close_icon
views-count94407 դիտում article-date 11:29 25-08-2017

17-ամյա աղջիկը, ով երեկ Կիևյան կամրջից ինքնասպանություն էր գործել, որին Հրազդան գետից դուրս էին բերել քաղաքացիները, հիվանդանոցում մահացավ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Տաթև Սիմոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ օգոստոսի 24-ին, Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելով՝ իրեն ցած էր նետել։ Նա հայտնվել էր Հրազդան գետում և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել գետից ու անգիտակից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/24/1075547/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: 20-22 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած էր նետել: Բարեբախտաբար, նա ընկել էր Հրազդան գետը, ում քաղաքացիները դուրս էին բերել գետից և արդեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նրան պատգարակով մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներին: Աղջիկը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր