3942 դիտում
16:22 25-08-2017
Դիվանագիտական սկանդալ՝ Հունգարիայի և Նիդերլանդների միջև. ահաբեկիչների հետ Հունգարիայի կառավարությանը համեմատելու համար դեսպանը հետ է կանչվել
Հունգարիան հետ է կանչել Նիդերլանդներից իր դեսպանին, որպեսզի խորհրդակցություն անցկացնի և նվազեցնի այդ երկրում դիվանագիտական ներկայացուցչի մակարդակը մինչև ժամանակավոր հավատարմագրի մակարդակ։
Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Սկանդալն առաջացել է հունգարական ԶԼՄ-ներին Հունգարիայում Նիդերլանդների դեսպան Գայուս Շելտեմի տված հարցազրույցի ժամանակ։ Վերջինս առաջիկայում ավարտելու է իր դիվանագիատական պարտականությունները այդ երկրում։
Շելտեմը հարցազրույցում Հունգարիայի կառավարությանը համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ՝ ասելով, որ ԻՊ-ը հակառակորդի պատկեր ստեղծելու հարցում առաջնորդվում է նույն սկզբունքներով, ինչպես անում է Հունգարիայի կառավարությունը։
Հունգարիայի արտգործնախարարը պահանջել է, որպեսզի դեսպան Շելտեմը «այլևս չերևա Հունգարիայի ԱԳՆ-ում»։
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
12:24 23-03-2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
3065 դիտում
14:13 12-04-2017
Սպիտակ Տունը ներողություն է խնդրել Ասադին Հիտլերի հետ համեմատելու համար
2302 դիտում
14:15 01-10-2016
Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն պարզաբանել է իրեն Հիտլերի հետ համեմատելու մասին արած արտահայտությունը
Այս բաժնից
862 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
718 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
745 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում