211652_close_icon
views-count86467 դիտում article-date 21:23 26-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա աղջիկը «Հաղթանակ» կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից երիատասարդ աղջիկը իրեն ցած է նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Ժամանել են Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել կամրջից ցած նետված աղջկան, այնուհետև փրկարարների և քաղաքացիների օգնությամբ պատգարակով նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո աղջիկը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանները պարզել են, որ կամրջից ցած նետվածը Արարատի մարզի բնակիչ, 21-ամյա Ֆենյա Դ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոչ մի տեղ չի աշխատում, սակայն վարսահարդարման դասընթացներ է այցելում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ազատ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր