Ահաբեկչական հարձակում Աֆղանստանի հարավում. Զոհվել է 10 մարդ
Աֆղանստանի հարավում զինված մահապարտը պայթեցրել է իր ավտոմեքենան, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 8-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը տեղի է ունեցել Հելմանդ նահանգում: Նահանգի ղեկավար Նավա Աթիկուլլա Խանը հայտարարել է, որ մահացածների թվում կան զինված և քաղաքացիական անձինք:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ ահաբեկչական խմբում չի ստանձնել: