4164 դիտում
15:54 31-08-2017
Հետամուտ կլինենք, որպեսզի Ադրբեջանի իրական դեմքը առավել ճանաչելի դառնա միջազգային հասարակայնության շրջանում. Մաջեդ Էլ Շաֆֆի
Օգոստոսի 31-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է մարդու իրավունքների և կրոնական ազատությունների հարցերով զբաղվող կանադացի մի շարք գործիչների, այդ թվում ‹‹Մեկ ազատ աշխարհ›› հասարակական կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆֆիին, Կանադայի համայնքների պալատի և պահպանողական կուսակցության անդամներ Թոնի Քլեմենտին ու Ռեյչլ Հարդերին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հյուրերը մասնավորապես հետաքրքրվել են ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական բանակի կողմից իրականացված անմարդկային քայլերով և վերջինիս կողմից իրականացված ռազմական հանցագործություններով, նշելով, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի Ադրբեջանի իրական դեմքը առավել ճանաչելի դառնա միջազգային հասարակայնության շրջանում:
Սպառիչ պատասխաններ տալով հնչած հարցերին, պաշտպանության նախարարը ողջունել է նման նախաձեռնությունները և նշել, որ ՊԲ-ը միշտ բաց է նման ձևաչափով՝ շահագրգիռ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին հյուրերը բանակի հրամանատարին հանձնել են խորհրդանշական հուշանվեր, որից հետո ուղևորվել Թալիշ՝ տեղում իրականացնելու փաստահավաք աշխատանքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
664 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
565 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
679 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ