Սերբիայի ու Կոսովոյի նախագահներն այսօր կհանդիպեն Բրյուսելում
Սերբիայի ու Կոսովոյի նախագահներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ հարաբերությունները բարելավելու նպատակով: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բանակցությունները նախաձեռնել է Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ալեքսանդր Վուչիչն ու Հաշիմ Թաչին մտքեր կփոխանակեն երկխոսությունը շարունակելու և կապերը վերականգնելու ուղղությամբ, ինչի մասին պայմանավորվել էին ամիսներ առաջ:
Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին հայտարարել է 2008-ին, մինչ օրս Բելգրադը չի ընդունում այդ փաստը, թեև Պրիշտինայի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի ավելի քան 110 պետություններ: