3368 դիտում
16:50 01-09-2017
Աշոտ Ղուլյանն Արցախի պետական համալսարանում վարել է «Անկախության դասը». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան: Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի եւ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետեւ համալսարանի դահլիճում հանդես եկել բանախոսությամբ:
Ողջունելով պրոֆեսորա-դասախոսական կազմին ու ուսանողներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է ԱրՊՀ դերը ոչ միայն հանրապետության կրթական ու գիտական համակարգում, այլեւ որպես ազատության համար պայքարի եւ պետականության հիմքերի ձեւավորման կենտրոն՝ նկատի ունենալով 1988թ. ազատագրական շարժման ընթացքում նրա ունեցած մասնակցությունը:
Այս համատեքստում խոսելով 26-ամյա ինքնիշխան հանրապետության անցած ճանապարհի մասին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ միջազգայնորեն երկրներին ընդունում են ոչ միայն արտաքին չափանիշներով, այլեւ նրա կենսունակությամբ, ինչը պահանջում է սեփական ուժերին ապավինելու ու ամենօրյա հետեւողական աշխատանքով երկիրը զարգացնելու գիտակցում:
«Արցախի այսօրվա երիտասարդությունն ավելի համարձակ ու վստահելի է, քան ավագ սերունդը: Միաժամանակ պետք է գիտակցենք, որ պայքարը դեռ շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ ձեր սերնդի տեսլականից է կախված լինելու մեր երկրի ապագան: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է լավագույնը լինի իր մասնագիտական ոլորտում, քանի որ ժամանակակից աշխարհում, ուր տիրում է սուր մրցակցություն, թույլերի ու միջակների համար տեղ չկա»,- իր խոսքն ամփոփել է Ազգային ժողովի նախագահը:
Առաջին կուրսի ուսանողներին բարի երթ են մաղթել ու ներկաներին գալիք Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել են նաեւ ԱՀ ԿԳՍ նախարարն ու ԱրՊՀ ռեկտորը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
15:27 01-09-2016
ԼՂՀ ԱԺ նախագահն Արցախի պետական համալսարանում անցկացրեց «Անկախության դասը»
2288 դիտում
17:06 03-09-2019
Աշոտ Ղուլյանը անկախության դաս է վարել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2794 դիտում
17:43 05-10-2016
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN