211652_close_icon
views-count2288 դիտում article-date 17:06 03-09-2019

Աշոտ Ղուլյանը անկախության դաս է վարել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «անկախության դաս» է վարել Արցախի պետական համալսարանի առաջին կուրսեցիների համար: ԱԺ նախագահը շնորհավորել է ուսանողներին և երկրի ուսումնական հաստատությունների բոլոր սաներին գիտելիքի և դպրության օրվա կապակցությանը և համայն հայությանը՝ Արցախի Հանրապետության տոնի առթիվ: Ողջունելով «անկախության դասը» խորհրդարանի շենքում անցկացնելու հանգամանքը՝ Աշոտ Ղուլյանն խորհրդանշական է համարել առաջին դասը սկսել այն դահլիճում, որտեղ կայացվում են պետության համար կենսական կարևորության որոշումները: Այնուհետև նա հակիրճ պատմական ակնարկով անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման գործընթացին, արցախյան ազատագրական պայքարին և հետագա տարիների ընթացքում պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: «Տարիներով զրկված լինելով անկախ պետականությունից՝ մենք հնարավորություն չենք ունեցել մեր ազգային կապիտալը ներդնելու սեփական հայենիքի զարգացմանը, արդյունքում, ցավոք, կորցրել ենք այդ կապիտալի մի մասը: Այսօր արդեն սեփական ուժերի լարումով ու ապագայի նկատմամբ մեծ լավատեսությամբ պետք է անենք հնարավորն ու անհնարը՝ լրացնելու մեր կորցրածը և ամեն օր ստեղծելու նոր արդյունք»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում կայացած հանդիպմանը մասնակցել և ելույթ են ունեցել նաև Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր