7593 դիտում
09:42 02-09-2017
Հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իհարկե, լրիվ բացառել, որ Ռուսաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետև դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չէ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնելիս մեր շահերն է հաշվի առնում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հայտարարությանը, թե ՌԴ-ն մի քանի երկրից «Իսկանդեր» համալիրի ձեռքբերման հայտեր է ստացել:
Նշենք, որ Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը: «Կոնկրետ այդ թեման, որ «haqqin.az»-ում հայտնվել է, ըստ էության, ցույց է տալիս, որ կայքը զբաղված է թրոլինգով: Իրենք չունեն որևէ լուրջ հիմք՝ եզրակացություն անելու, որ Ադրբեջանին պատրաստվում են «Իսկանդեր» վաճառել: Այդպես իրենք փորձում են սա ներկայացնել այնպես, թե կարծեք ինչ-որ բան եփվում է «Իսկանդեր»-ների հետ կապված:
Ըստ էության, դա քարոզչական հնարք է՝ ուղղված հենց հայկական լսարանին, որպեսզի հայկական լսարանում հերթական անգամ ինչ-որ դժգոհություն սերմանվի ռուս-հայկական հարաբերություններում, հանրության մեջ ռուսամետների և արևմտամետների միջև փոխադարձ մեղադրանքների հերթական ռաունդը լինի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ նշված ադրբեջանական կայքը հիմնականում հայկական լսարանին ուղղված քարոզչական ռեսուրս է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
09:54 10-08-2021
ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ
1642 դիտում
22:34 22-08-2014
Ջրակռիվ մատակարարի և սպառողի միջև
3075 դիտում
14:56 08-02-2015
Մեծ Բրիտանիան զենք չի մատակարարի Ուկրաինային
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»